«Սուոնսին» հետաքրքրվում է «Էսպանյոլի» և Մեքսիկայի հավաքականի կենտրոնական պաշտպան Էկտոր Մորենայով, ով հավանաբար կփոխարինի «կարապների» ավագ Էշլի Ուիլյամսին:
Լուրերի համաձայն, 28-ամյա Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Արսենալ» կամ «Լիվերպուլ», սակայն այս երկու ակումբներից ոչ մեկ չի շտապում նրա համար «կարապներին» 10-12 մլն ֆունտ վճարել: Այնուամենայնիվ Էշլիի հեռանալը «Լիբերթիից» առաջվա պես շատ հավանական է:
«Սուոնսին» պլանավորում է ձեռք բերել 25-ամյա Մորենոյին, ով 46 հանդիպում է անցկացրել իր ազգային հավաքականի կազմում: «Էսպանյոլը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ 7 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի իր աստղին:
Համաձայն Daily Mirror-ի, «Սուոնսին» արդեն սկսել է բանակցություններ վարել «Էսպանյոլի» հետ: «Լիբերթիում» հույս ունեն, որ Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակը և նրան փոխարինողի գնումը վերջնականապես կորոշվեն մինչև Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը՝ օգոստոսի 17-ը: