«Սուոնսի Սիթին» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Թոմ Քեռոլին:
Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը կուժեղացնի «կարապների» միջին գիծը, որտեղ գլխավոր մարզիչ Գարի Մոնկն այժմ չի կարող օգտվել Լեոն Բրիտոնի և Ջեյ Ֆուլտոնի ծառայություններից:
Սա կլինի 22-ամյա Քեռոլի արդեն չորրորդ թիմը, որտեղ խաղացել է վարձավճարով: Մինչ այս Թոմը հանդես է եկել «Լեյթոն Օրիենթում», «Դերբիում» և ՔՊՌ-ում:
Թոմը մինչ այժմ «Տոտտենհեմի» կազմում չի մասնակցել Պրեմիեր Լիգայի և ոչ մի հանդիպման: