Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Սուոնսի Սիթիին»:
Հանդիպման առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց և երկար ժամանակ թիմերը չէին կարողանում վտանգավոր պահեր ստեղծել:
Խաղի առաջին գնդակը խփվեց 74-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ ձմռանը «զինագործներին» միացած Նաչո Մոնրեալը: Խաղավերջին լոնդոնցիները կրկնապատկեցին հաշիվը: Այս անգամ աչքի ընկավ Ժերվինյոն:
«Արսենալը» հաղթեց 0:2 հաշվով և վերադարձավ 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Մոնրեալ՝ 74ր, Ժերվինյո՝ 90ր