Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
«Կարապները» կամային հաղթանակ տարան Լուի վան Գալի սաների նկատմամբ: Անդեր Էրերայի գոլին դաշտի տերերից պատասխանեցին Կի Սոն Յոնը և Բաֆետիմբի Գոմիսը:
Այս հաղթանակից հետո «Սուոնսի Սիթին»՝ վաստակած 37 միավորով կշարունակի զբաղեցնել 9-րդ հորիզոնականը:
Գոլեր. Էրերա՝ 28ր, Կի՝ 30ր, Գոմիս՝ 73ր: