Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա միակ խաղում «Չելսին» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Կարապներն» արժանի պայքարեցին «ազնվականների» դեմ և անգամ մոտ էին 3 միավոր վաստակելուն։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Դիեգո Կոստան։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը նախ հավասարեցրին, ապա առաջ անցան հաշվի մեջ։ Գոլերի հեղինակ դարձան Գիլֆի Սիգուրդսոնը և Լերոյ Ֆերը։ Խաղավարտից 9 րոպե առաջ իր դուբլով «Չելսիին» պարտությունից փրկեց Կոստան։
Այս հանդիպումից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 10 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կոստա՝ 18ր, 81ր, Սիգուրդսոն՝ 59 (11մ), Ֆեր՝ 62ր։