«Լիվերպուլի» երիտասարդ իսպանացի կիսապաշտպան Սուսոն իր ցանկությունն է հայտնել մնալ «Էնֆիլդում»:
Այս մրցաշրջանում 19-ամյա Սուսոն, բոլոր մրցաշարերը միասին վերցրած, անցկացրել է 20 խաղ մերսիսայդյան ակումբի կազմում:
Վերջին ժամանակները լուրեր են շրջանառվում, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը կարող է հայրենիք վերադառնալ:
Սակայն Սուսոն ոչ մի տեղ չի նախատեսել տեղափոխվել և իրեն շատ հարմարավետ է զգում «Լիվերպուլում»
-Այս մրցաշրջանն ինձ համար ֆանտաստիկ էր: Հրաշալի մրցաշրջան անցկացրեցի «Լիվերպուլի» հետ և շատ ուրախ եմ: Հույս ունեմ կմնամ «Լիվերպուլում» հաջորդ տարի: Ես գիտեմ, որ մի շարք առաջադրանքներ ունեմ, բայց ես չեմ հեռանա: Ես երջանիկ եմ այստեղ,- Marca-ի հետ հարցազրույցում հայտնել է Սուսոն: