«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին հնարավոր է գլխավորի «Չելսին» հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:
Ռոման Աբրամովիչն իր ակումբի համար նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ինչպես գիտենք, այս մրցաշրջանի ավարտին Ռաֆայել Բենիտեսը կլքի «Չելսին», իսկ ակումբի սեփականատերը դեռ այսօր պետք է նոր մասնագետ գտնի: Ռուս միլիարդատերը չի կարողանում ձեռք բերել աշխարհի հայտնի մարզիչներին:
Պեպ Գվարդիոլան շուտով գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», իսկ Ժոզե Մոուրինյոն չի հեռանա Մադրիդից: Ռոման Աբրամովիչին մնում է գտնել մարզչի ավելի ցածր մակարդակ ունեցող առաջնություններում: