Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Էյդեն Մակգիդին և «ԼԱ Գալաքսիի» հարձակվող Լենդոն Դոնովանը հայտնվել են «Էվերթոնի» տրանսֆերային ցուցակում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Մակգիդիին վաղուց է հետևում և փորձել է գնել նաև «Ուիգանում» աշխատած տարիներին: 2010թ-ին «Սպարտակը» Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստին գնեց 9.5 մլն ֆունտով, ում պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Անձամբ Մակգիդիին հետաքրքրել է կարիերան «Գուդիսոն Պարկում» շարունակելու տարբերակը, որտեղ հաջող հանդես են գալիս իր հայրենակիցներ Շեյմուս Կոուլմենը, Ջեյմս Մակարտին և Դարոն Գիբսոնը:
«Էվերթոնը» նաև ցանկանում է վերադարձնել 31-ամյա Դոնովանին, ով 2010-2012թթ-ին հանդես է եկել լիվերպուլյան ակումբում: