Արգենտինացի դարպասապահ Խուլիան Սպերոնին «Կրիստալ Փելեսի» հետ նոր՝ մեկամյա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
Սպերոնին «արծիվների» հետ է 2004թ-ից, և այդ պահից մասնակցել է ավելի քան 300 հանդիպման: Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Սպերոնին «Փելեսին» օգնեց պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:
Հունվարին վտանգի տակ դրվեց Սպերոնիի ապագան լոնդոնյան ակումբում, երբ «Փելեսը» 3 մլն ֆունտ ծախսեց Ուեյն Հենեսիին ձեռք բերելու համար, սակայն Խուլիանը բարձր մակարդակով անցկացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածը:
-Ես ուրախ եմ: Սա իմ տունն է: Հենց այստեղ էլ ես ցանկացել եմ լինել, դրա համար իսկապես ուրախ եմ,- ասել է Սպերոնին: