Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները կտրուկ ուժեղացրել են իրենց տների անվտանգությունը «Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգի տանը տեղի ունեցած միջադեպից հետո:
Հիշեցնենք, որ Ստերլինգը ստիպված է եղել շտապ վերադառնալ տուն Քաթարից այն բանից հետո, երբ զինված կողոպուտ է կատարվել Լոնդոնի արվարձանում գտնվող նրա առանձնատանը։
Այս միջադեպը ցնցել է ոչ միայն անձամբ Ռահիմին, ում մասնակցությունը ԱԱ 2022-ի մնացած հանդիպումներին այժմ կասկածի տակ է, այլ նաև ազգային հավաքականի գործընկերներին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Գարեթ Սաութգեյթի խաղացողները շտապ կարգով ապահովել են իրենց տներից դուրս շուրջօրյա անվտանգություն, քանի դեռ նրանք բացակայում են:
Անգլիայի լավագույն աստղերից ոմանք արդեն տարեկան ավելի քան 100,000 ֆունտ են ծախսում իրենց ընտանիքներին և իրենց ապահով պահելու համար: