Նյուքասլի հանդիպումները ցույց են տալիս, որ թիմը խորը խաղային խնդիրներ ունի ու խաղից խաղ ավելի է սաստկանում գլխավոր մարզիչ Ստիվ Բրյուսի հեռացման կոչերը։
Վերջին 6 խաղերում Նյուքասլը ընդամենը 11 հարված է կատարել հակառակորդի դարպասին։ Պրեմիեր Լիգայում վեց թիմեր մեկ խաղում են կատարում այդքան հարված դարպասին, որքան Ստիվ Բրյուսի նշված ժամանակահատվածում։
Բացի այդ, երկրպագուները դժգոհ են ոչ միայն արդյունքներից այլ նաև խաղի որակից․ Նյուքասլը դժգույն ֆուտբոլ է խաղում, նույն ֆուտբոլը խաղում էր նաև անցյալ մրցաշրջանում, բայց այն ժամանակ գոնե արդյուքն կար։