• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկը» Բեգովիչի վերաբերյալ առաջարկներ չի ստացել

Ասմիր Բեգովիչ«Ստոկի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը հայտնել է, որ իր ակումբն առաջարկ չի ստացել դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու վերաբերյալ:

Սպասվում է, որ այս ամռանը «Ստոկը» կվաճառի Բեգովիչին: Նրա ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրվում, օրինակ, «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս ակումբներից և ոչ մեկն առաջարկ չի արել: Ամեն դեպքում «Ստոկը» պատրաստվում է բավականին մեծ գումար պահանջել իր դարպասապահի համար:

-Ոչ մեկն ինձ չի զանգահարել և չի հասցրել Ասմիրի մասին: Եթե դա լինի, ապա գինը կկազմի… Ինձ համար նույնիսկ դժվար է պատկերացնել: Նրանք ստիպված են լինելու մեծ գումարներ վճարել: Չեմ կարող ձեզ գին ասել, քանի որ այդ մասին նույնիսկ չեմ էլ մտածել:

Ջեկին գնելու փաստը չի նշանակում, որ պատրաստվում ենք վաճառել Ասմիրին: Կարծում եմ, որ Ասմիրը դեռ կարող է մեզ շատ բան առաջարկել: Նա ավելի լավն է դառնում: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացնում, սակայն շարունակում է բարելավվել:

Իսկապես կարծում եմ, որ նա հիմա թոփ մակարդակի դարպասապահ է,- հայտնել է Պուլիսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր