Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ստոկ Սիթին» Ջոն Գվիդետտիին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու համար առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»:
Ջոնը նախորդ մրցաշրջանը բաց թողեց վնասվածքի պատճառով, սակայն վերջին շաբաթներում շվեդ հարձակվողը մարզվում է Մանուել Պելեգրինիի թիմի հետ:
Այժմ «Սիթին» ցանկանում է, որ Ջոնը, ով մինչև 2012թ-ը հաջող ելույթներ է ունեցել «Ֆեյենորդում», ունենա խաղային պրակտիկա:
Հաղորդվում է, որ 21-ամյա շվեդը մի քանի առաջարկ ունի իտալական և գերմանական ակումբներից, սակայն անձամբ Ջոնը ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում: