«Ստոկ Սիթին» մոտ օրերս հարձակվող Կենուայն Ջոնսին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը 3 տարով:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը պլանավորել է պահել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի 28-ամյա հարձակվողին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալ:
Ակնկալվում է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները կսկսվեն արդեն այս ամիս:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում Ջոնսը 3 խաղ է անցկացրել, սակայն դեռևս գոլի հեղինակ չի դարձել: