«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Սթիվեն Այրլենդը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ստոկ Սիթիում»: Այս մասին հաղորդում է «Ստոկի» պաշտոնական կայքը:
Այս ամառ բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտն ակումբի փորձառու ֆուտբոլիստներին վարձակալությամբ ուղարկում է այլ ակումբներ: Մինչ այս «Վիլլա Պարկը» լքել էր Դարեն Բենտը, իսկ այժմ նաև 27-ամյա Այրլենդը:
«Բրիտանիայում» Սթիվենը կաշխատի Մարկ Հյուզի հետ, ում լավ ճանաչում է «Մանչեսթեր Սիթիում» խաղացած տարիներից: