Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ստոկ Սիթիին»:
Դևիդ Մոյեսի սաներն անակնկալ պարտություն կրեցին: Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց Չարլի Ադամը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին Ռոբին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդամենը 5 րոպե հետո Ադամը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգելով իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Ստոկ Սիթին» բարձրացավ 11-րդ հորիզոնական, իսկ «մանկունյանցիները» կշարունակեն զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ադամ՝ 38ր, 52ր, վան Պերսի՝ 47ր: