Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Քևին Ստրոտմանը պատրաստ է հունվարին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և կանի հնարավոր ամեն ինչ, որ մինչ այդ լավ մարզավիճակում լինի:
Ամառվա սկզբին խոսվում էր, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տրանսֆերային ցուցակը գլխավորում է հենց Ստրոտմանը: Ի դեմ 24-ամյա Քևինի «կարմիր սատանաները» տեսնում են հենակենտային կիսապաշտպանի իդեալական ֆուտբոլիստ: Ստրոտմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 25 մլն ֆունտ:
«Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու Քևինի ցանկանության մասին խոսում է այն փաստը, որ կիսապաշտպանը հեռացրել է իր գործակալ Հիլ Դակերին և կապնվել է Sports Entertainment Group-ի հետ, ով երկու տարի առաջ իրականացրեց Ռոբին վան Պերսիի տեղափոխությունն «Արսենալից» «Յունայթեդ»:
Daily Mirror պարբերականի հաղորդմամբ, Ստրոտմանն այժմ գտնվում է ծնկի վնասվածքից ապաքինման վերջին փուլում: Քևինը շարք կվերադառնա հոկտեմբերի սկզբին: