• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան դե Վենը վերսկսել է մարզումները

«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Միկի Վան դե Վենը վերսկսել է լիարժեք մարզումները։

անցած ամառ «Վոլֆսբուրգից» տեղափոխվելուց հետո, Վան դե Վենն դարձավ «Տոտտենհեմի» հիմնական կազմի խաղացողը:

22 ամյա հոլանդացին օգնեց «Տոտտենհեմին» լավագույնս սկսել մրցաշրջանը 1960/61 թվականներից ի վեր և գլխավորել Պրեմիեր լիգայի աղյուսակը:

Այնուամենայնիվ, նոյեմբերի 6-ին «Չելսիի» դեմ խաղում Վան դե Վենը մկանային վնասվածք ստացավ, և «խթանները» սկսեցին անկում ապրել, որի արդյունքում նրանք դուրս մնացին լավագույն քառյակից:

Բարեբախտաբար «Տոտտենհեմի» համար, Վան դե Վենն այժմ լիովին ապաքինվել է և կարող է նույնիսկ ուրբաթ երեկոյան դուրս գալ խաղադաշտ «Բերնլիի» դեմ Անգլիայի գավաթի 3-րդ տուրի խաղում:

«Միկին մարզվել է այս շաբաթ ընդհանուր թիմի հետ: Վստահ չեմ վաղվա հանդիպման համար, բայց նա կարող է հայտնվել հայտացուցակում: Լավ է, որ նա վերադարձավ: Իհարկե, նա որոշ ժամանակ բաց թողեց, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք նրա հետ»,- գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը: