«Մանչեսեր Յունայթեդի» նոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարներից պահանջել է վաճառել կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այս շաբաթ գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ հանդիպման ժամանակ հոլանդացի մասնագետը ասել, է, որ Ֆելայնին չի համապատասխանում «Յունայթեդին»: Վան Գալը պահանջել է անհապաղ վաճառել 26-ամյա բելգիացուն, չնայած պարզ է, որ նրանք չեն կարողանալու ստանալ այն գումարը, որը մեկ տարի առաջ Մարուանի համար վճարեցին «Էվերթոնին»՝ 27.5 մլն ֆունտ:
Այս պահին Ֆելայնին իր ազգային հավաքականի կազմում մասնակցում է Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությանը: Մարուանը մասնակցել է բելգիացիների բոլոր խաղերին, որոնցում նրանք հաղթանակ են տարել: