«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ իրեն չի անհանգստացնում Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում իր թիմի անհաջող մեկնարկը:
Հաղթելով մինչմրցաշրջանային բոլոր խաղերում՝ «Յունայթեդը» մինչ այժմ ոչ մի հաղթանակ չի տարել Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Վան Գալի սաներն անհաջող են խաղում ոչ միայն Պրեմիեր Լիգայում, այլ նաև Լիգայի գավաթում: Անցած շաբաթ «կարմիր սատանաները» խայտառակ պարտություն կրեցին երրորդ դիվիզիոնը ներկայացնող «ՄԿ Դոնսից» (4:0):
Սակայն փորձառու մարզիչը դրան լուրջ նշանակություն չի տալիս և վստահ է, որ իրենք կարող են հաջողության հասնել: Նրան միայն վստահություն և ժամանակ է անհրաժեշտ:
-Իմ մեկնարկը «Բավարիայում» նույնքան անհաջող էր, որքան «Մանչեսթեր Յունայթեդում»: Սակայն տարբերությունն այն է, որ «Բավարիայում» ինձ միանգամից կանչեցին Ուլի Հենեսիի մոտ և բացատրություն պահանջեցին:
Իսկ ի՞նչ է անում «Յունայթեդը»: Նրանք ուղղակի ֆուտբոլիստներ են գնում ինձ համար: Նրանք աջակցում են ինձ: Դա նշանակում է, որ նրանք հավատում են մարզչին: Ես զգում եմ դա: Մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորությունը ոչինչ չի նշանակում: Ամեն ինչ նոր է սկսվում,- ասել է վան Գալը: Sky Sports