«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ Ուեյն Ռունիից բացի իր ֆուտբոլիստներից ոչ մեկը չի ապահովել իր տեղը թիմի մեկնարկային կազմում:
Այս ամռանը «Օլդ Թրաֆորդ» տեղափոխված Ռադամել Ֆալկաոն, Անխել Դի Մարիան, Անդեր Էրրերան, Մարկոս Ռոխոն, Լյուկ Շոուն և Դեյլի Բլինդը մեծացրին մրցակցությունը վան Գալի թիմում: Այժմ բոլորն էլ պետք է պայքարեն դաշտ դուրս գալու համար:
-Չեմ կարծում, որ ինչ որ ֆուտբոլիստ երաշխավորել է տեղը մեկնարկային կազմում: Միայն ավագն ունի մեծ արտոնություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի այդ մասին,- ասել է վան Գալը: Daily Mail
Իր վերջին խաղում վան Գալը հրաժարվեց 3-5-2 խաղային սխեմայից և կիրառեց ավանդական 4-4-2-ն, սակայն այդ որոշումն էլ վերջնական չէ, քանի որ նորեկների շնորհիվ մարզիչը տարբեր մարտավարություններ փորձարկելու հնարավորություն է ունենում: