• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալ. «Ռոնալդուի վերադարձը հնարավոր է»

Կրիշտիանու Ռոնալդու«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ ինքը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Թրաֆորդ» վերադարձով:

Չնայած, որ Ռոնալդուն մեկ տարի առաջ երկարաձգեց իր պայմանագիրը իսպանական ակումբի հետ, սակայն շարունակում են խոսել նրա՝ «Յունայթեդ» վերադառնալու մասին: Այդ լուրերը նոր թափ առան այս շաբաթ:

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտնեց, որ Ռոնալդուն գոհ չէ իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունից և դիտարկում է իր հեռանալու տարբերակը: Կրիշտիանուի վերադարձը հավանական է համարում նաև վան Գալը:

-Այո, ես հետաքրքրվում եմ, սակայն ամեն անգամ այս թեման թերթերն այնպես են քննարկում, կարծես իրենք են վաճառելու ֆուտբոլիստին: Ռոնալդուի վերադարձը հնարավոր է: Ես այդպես ասեցի նաև Ֆալկաոյի դեպքում: Ռոնալդոն կարող է շատ բան տալ ակումբին, սակայն ես չեմ կարծում, որ «Ռեալը» կվաճառի նրան,- ասել է վան Գալը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր