«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վստահ է, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեռ իրեն համարում է թիմի կարևոր մասնիկ։
Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» և անձամբ Վան Դեյկը մարզավիճակի երկարատև անկում ապրեցին, և լուրեր էին պտտվում, որ Վիրջիլն այլևս չի համապատասխանում նախկինում իր կողմից սահմանած բարձր չափանիշներին:
Այնուամենայնիվ, 31 ամյա հոլանդացին ոգևորված է մրցաշրջանի ուժեղ ավարտով և անհամբեր սպասում է նախամրցաշրջանային փուլի մեկնարկին:
«Ես դեռ երկու տարի ունեմ պայմանագրիս ավարտին, և կարծում եմ, որ նրանք դեռ կարծում են, որ ես կարևոր եմ իրենց թիմի համար: Համոզված եմ, որ եթե դա չլիներ, ես կիմանայի այդ մասին»:
«Ես լավ հարաբերություններ ունեմ մարզչի հետ և շատ դրական եմ վերաբերվում նոր մրցաշրջանին: Այն, ինչպես մենք ավարտեցինք այս մրցաշրջանը, ինձ մոտիվացնում է», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: