«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին ծնկի վնասվածքի պատճառով մեկուկես ամիս շարքից դուրս է եկել:
«Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի վերջին րոպեներին վան Պերսին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց: Բուժզննում անցնելուց հետո հայտնի է դարձել վնասվածքի լրջությունը:
Ինչպես հաղորդում է «Յունայթեդի» թվիթերյան պաշտոնական էջը, վան Պերսիի ապաքինման համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ: Այս պարագայում Ռոբինը բաց կթողնի ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի, այլ նաև Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ երկու խաղերը: