«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի և նախկին ֆուտբոլիստներ Ֆիլ Նևիլի ու Դարրեն Ֆլետչերի տղաները, հնարավոր է, որ ապագայում դառնան «Մանչեսթեր Սիթիի» աստղերը:
Երեքն էլ որոշել են, որ իրենց երեխաների զարգացման համար ավելի հարմար է «Սիթիի» ակադեմիան: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մնում է միայն կռահել, թե ինչու ֆուտբոլիստները, ովքեր այդպիսի կապ ունեն «Յունայթեդի» հետ, որոշել են իրենց տղաներին ուղարկել Մանչեսթերի մեկ այլ ակումբ:
Հնարավոր է, որ դա պայմանավորված է «Սիթիի» ակադեմիայի ավելի որակյալ պայմաններով: Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոններն այս մրցաշրջանում բացեցին 200 մլն ֆունտ արժողությամբ նոր մարզաբազա:
«Սիթիի» փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ բոլոր տարիքային խմբերին հետևում է այն մարտավարությունը, ինչ որ առաջին թիմին: Դա օգնում է, որ երիտասարդները հեշտությամբ ինտեգրվեն առաջին թիմին:
Վան Պերսին և իր տղան.