• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին պետք է ապաքինվի մինչև «Լիվերպուլի» դեմ խաղը

Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին պետք է շարք վերադառնա մինչև «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի խաղը:

Երեկ կայացած մանչեսթերյան դերբիում «Յունայթեդի» ֆուտոբլիստները խաղի զգալի մեծ հատվածում շատ անօգնական վիճակում էին հայտնվել: Վան Պերսին, ով «Սիթի օֆ Մանչեսթերի» տրիբունայից էր հետևում հանդիպմանը, ևս զարմացած էր այն ամենով, ինչ տեղի էր ունենում:

Հայտնի է, որ Ռոբինը մկանային խնդիրներ ունի: Սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույս ունի, որ հոլանդացին կվերականգնվի մինչև չորեքշաբթի օրն «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղը:

-Մենք կարծում էինք, որ Ռոբինի հետ մինչև երեկվա խաղն ամեն ինչ կարգին կլինի: Շատ լուրջ խնդիր չկա: Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք խաղին:

Չեմ կարծում, որ նրա բացակայությունը երկար կտևի: Նա ուղղակի մկանային ցավ էր զգացել մարզման ժամանակ: Մենք չցանկացանք այն բարդացնել,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր