«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է, թե ինչպես է իրեն զգում Մանչեսթերում: Ամռանը ֆուտբոլիստը «Արսենալից» տեղափոխվեց «Յունայթեդ»:
-Ես շատ արագ հարմարվեցի և դրա համար շնորհակալ եմ ակումբի ներկայացուցիչներին: Նրանք ինձ ջերմ ընդունեցին և շատ բաներում օգնեցին: Երբեմն թվում է, թե մանկուց եմ խաղում Մանչեսթերում: Ահա այսպիսի հիանալի մթնոլորտ է տիրում ակումբում:
Ուզում եմ թիմին ավելի շատ օգնել: Ես հաղթանակի ծարավ եմ: Հուսամ` այս մրցաշրջանում կնվաճենք բոլոր տիտղոսները: