• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վարանի ծառայություններով հետաքրքրված են արաբական ակումբները

Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:

Երրորդ մրցաշրջանը «Յունայթեդում» լավ չմեկնարկեց Վարանի համար, ով առողջական խնդիրների պատճառով միայն 4 անգամ է հայտնվել ակումբի մեկնարկային կազմում:

Վերջին անգամ 30 ամյա ֆրանսիացին Պրեմիեր լիգայի խաղում 90 րոպեն անցկացրել է օգոստոսին «Տոտտենհեմի» դեմ:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը իր բացառիկ հոդվածում, Վարանի գործակալներն արդեն կապի մեջ են մի շարք արտասահմանյան ակումբների հետ՝ հունվարին Ռաֆայելի տրանսֆերը կյանքի կոչելու համար:

Մեծ հետաքրքրություն է նկատվում արաբիական կաումբների կողմից, իսկ Ռաֆայելի գլխավոր հավակնորդներից մեկը համարվում է «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է ֆրանսիացու նախկին խաղընկերը «Յունայթեդում» և «Ռեալում»՝ Կրիշտիանու Ռոնալդուն։

Աղբյուրը հավելում է, որ Վարանը, ով շաբաթական մոտ 300.000 ֆունտ է վաստակում,  հետաքրքրում է նաև Չեմպիոնների լիգան ներկայացնող ակումբներին, սակայն նրանցից որևէ մեկի համար դժվար կլինի գերազանցել սաուդցիների առաջարկին։

Հետաքրքիր փաստեր