• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը գիտեր, որ ընթացիկ մրցաշրջանը Սէր Ալեքսի համար վերջինն է լինելու

Արսեն Վենգեր, Ալեքս Ֆերգյոսոն«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ վաղուց էր զգում Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալը:

Պրեմիեր Լիգայի վերջին 19 տարում Վենգերը և Ֆերգյուսոնը 49 անգամ հանդիպել են խաղադաշտում, սակայն անցած շաբաթ 71-ամյա շոտլանդացին հայտնեց մարզչական կարիերան ավարտելու մասին: Ինչպես պարզվում է, այս որոշումը անակնկալ չէր Վենգերի համար:

-Ես իմ օգնականին ասել էի, որ այս մրցաշրջանը Սէր Ալեքսի համար վերջինն է լինելու, դրա համար ես այնքան էլ չզարմացա: Պետք է հարգել նրա որոշումը: Տխուր է, քանի որ սա վաստակած կարիերայի ավարտն է: Նրան բոլորն են հարգում:

26 տարի հետո նա կրկին կարողացավ հաղթել Պրեմիեր Լիգայում և նա գիտի, որ «Յունայթեդի» համար ավելի դժվար է լինելու պահել կայունությունը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր