• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը կարծում է, որ VAR-ը պարտավոր էր միջամտել խաղին, «Սիթիի» խփած գոլի ժամանակ

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ VAR-ը պետք է միջամտեր, երբ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հավասարեցրեց հաշիվը «Ռեալի» դեմ խաղում։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախորդ օրը գրանցված ոչ-ոքիից հետո (1-1) հայտարարեց, որ Քևին Դե Բրույնեի գոլը հնարավոր չէր ուղղակի հաշվել, քանի որ այդ կոմբինացիայի սկզբնական շրջանում գնդակը լքել էր խաղադաշտի սահմանները։

Օգտագործելով 3D տեխնոլոգիա՝ beIN Sport-ը հաստատել է, որ գնդակը լքել էր խաղադաշտը, և Վենգերը համոզված է, որ դա VAR-ի մրցավարների անփութության վրա է։

«Սովորաբար VAR-ը պետք է ստուգի՝ արդյոք այդ գոլային կոմպիացիայում ամենինչ իրականացվել է խաղի կանոնների սահմանում, թե ոչ»:

«Այդպիսի իրավիճակում նրանք պետք է միջամտեին, բայց այդքան հետ չգնացին՝ տեսնելու համար՝ գնդակը դուրս է եկել դաշտից, թե ոչ»:

«Սովորաբար VAR-ը չի կարող ստուգել՝ գնդակը հատե՞լ է եզրային գիծը, թե՞ ոչ, այն աշխատում է միայն դարպասային հրապարակի սահմաններում»:

«VAR-ը ստեղծվել է փաստերի վրա հիմնված ավելի լավ որոշումներ կայացնելու համար: Գնդակը կամ հատեց եզրագիծը, կամ չանցավ: VAR-ը պետք է միջամտի և ճիշտ որոշումներ կայացնի, դա միանշանակ այդպես է»:

«Համոզված եմ, որ այս պահին մենք չենք կարող միշտ VAR-ով ստուգել՝ գնդակը դուրս է եկել դաշտից, թե ոչ: Բայց այս դեպքում մենք գնդակի մեջ ունենք չիպ, և դա կարելի է ստուգել»,- ասել է Վենգերը beIN Sports-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր