• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը նշանակել է Մերտեզակերին տուգանքները հավաքելու պատասխանատու, որովհետև նա գերմանացի է

Պեր Մերտեզակեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պարզաբանել է, թե ինչու է պաշտպան Պեր Մերտեզակերին նշանակել պատասխանատու ֆուտբոլիստներից տուգանքները հավաքելու համար:

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ երևում էր՝ «զինագործների» խաղացողները գումարային տույժերի են ենթարկվել տարբեր պատճառներով: Դրանցում առկա էին նաև տույժեր մարզումներից և ակումբային կարևոր միջոցառումներից ուշանալու համար:

Ավելի ուշ «Արսենալը» պաշտոնապես հաստատեց և նույնիսկ պարզաբանեց, որ տուգանքները հավաքելու պարտականությունը ընկած է Մերտեզակերի վրա:

Այսօր Վենգերը խոստովանել է, որ Մերտեզակերին այս գործը վստահել են իր ազգային պատկանելիության համար:

-Գերմանացիներն ուժեղ են տնտեսության մեջ, և մենք հարգում ենք դա: Նրանք լավ գումարներ են աշխատում Եվրոպայում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք հենց գերմանացու,- հայտնել է Վենգերը: Daily Mail