Քիչ առաջ ավարտվեց Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ «Չելսին» 2:0 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ:
Խաղի սկզբունքայնությունն ազդեց ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև մարզիչների վրա: Դրվագներից մեկում, երբ Գարի Կեհիլը կոպիտ խաղաց Ալեքսիս Սանչեսի նկատմամբ, ինչի պատճառով արժանացավ դեղին քարտի, Արսեն Վենգերն չզսպեց իր զայրույթը և հրեց Ժոզե Մոուրինյոյին:
Ավելացնենք, որ հեղինակավոր մարզիչները խաղավարտին չսեղմեցին միմյանց ձեռքերը: