«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Նախորդ ամսվա ընթացքում 28-ամյա Վարդին դարձել է հինգ գոլի հեղինակ։ Ջեյմին իր գոլերի շարքը շարունակում է նաև նոյեմբերին։
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ Վարդին առաջին անգամ է ստանում։ Եթե անգլիացի հարձակվողը գոլ խփի նաև «Նյուքասլի» հետ խաղում, ապա կկրկնի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, ով գոլ է խփել Պրեմիեր Լիգայի 10 անընդմեջ խաղում։
Ամսվա լավագույն մարզչի մրցանակը 15-րդ անգամ բաժին հասավ Վենգերին։ Հոկտեմբերին «զինագործները» հաղթել են իրենց բոլոր չորս խաղերը՝ ընդհանուր 11։1 հաշվով։ Այս պահին «Արսենալը» միայն խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ է առաջին տեղը զիջում «Մանչեսթեր Սիթիին»։
Ավելացնենք, որ ամսվա լավագույն մարզչի մրցանակներով Արսեն Վենգերը զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին (27 մրցանակ)։ Երրորդ տեղում Դևիդ Մոյեսն է (10)։