• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերին 70 մլն ֆունտ կտրամադրվի տրանսֆերների համար

Արսեն Վենգեր«Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է 70 մլն ֆունտ տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ամառային տրանսֆերային պատուհանի համար: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Անգլիայի գավաթի 6-րդ փուլում «զինագործները» սենսացիոն պարտություն կրեցին «Բլեքբեռնից»: Գործնականում լոնդոնյան ակումբն այս տարի էլ մնաց առանց տիտղոսների: Այժմ թիմը աննշան հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների Լիգան, որտեղ արդեն վաղը նրանք մրցելու են Մյունխենի «Բավարիայի» դեմ:

Այնուամենայնիվ, «Արսենալի» սեփականատերերը շարունակում են հավատալ Արսեն Վենգերին և մտադիր են 70 մլն ֆունտ տրամադրել 3-4 համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելու համար:

Անձամբ Վենգերն այս պահին ցանկանում է վերականգնել ֆուտբոլիստների ներքին վստահությունը:

-Կենսականորեն կարևոր է ուժեղ պատասխան տալ մրցաշրջանի ավարտին: Սկզբի համար մենք պետք է վերականգնենք վստահությունը, քանի որ երեքշաբթի մեզ սպասում է ոչ թե «Բլեքբեռնը», այլ «Բավարիան»: Հետևաբար վստահությունը շատ կարևոր կլինի,- հայտնել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր