• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերն ակնկալում է, որ «Արսենալը» հաջորդ մրցաշրջանում նույնպես կպայքարեն չեմպիոնության համար

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնկալում է, որ «զինագործները» հաջորդ մրցաշրջանում նույնպես կպայքարեն Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար:

«Արսենալն» այս մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է Պրեմիեր լիգայի վերնամասում:

Այնուամենայնիվ, առանց հաղթանակի չորս հանդիպումների շարքը, ներառյալ 4-1 հաշվով պարտությունը «Մանչեսթեր Սիթիից», խլեց «զինագործներին» չեմպիոնական մրցավազքում ունեցած առավելությունը:

Վերջերս «Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը զգուշացրել էր, որ Միկել Արտետայի թիմը կարող է տիտղոսը նվաճելու ավելի լավ շանսեր չունենալ քան հիմա է, սակայն Վենգերը կարծում է, որ «զինագործները» հաջորդ մրցաշրջանում նույնպես կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար:

«Կարծում եմ, որ այս թիմում յուրաքանչյուր դիրքում մենք ունենք բարձրակարգ խաղացող, ով տիտղոսի համար պայքարելու հմտություն ունի»:

«Եթե ոչ այս տարի, ապա միգուցե հաջորդ տարի մենք անպայման կնվաճենք չեմպիոնությունը։ Քանի որ մենք ունենք կարգ ու կանոն, հատկապես հարձակողների շրջանում, որտեղ շատ երիտասարդ խաղացողներ կան»:

«Ես սիրում եմ, թե ինչպես են նրանք խաղում: Նրանք շատ շարժուն են, նրանք խելացի որոշումներ են կայացնում տուգանային հրապարակում, նրանք լավ են շփվում միմյանց հետ, այնպես որ բոլոր բաղադրիչները կան չեմպիոնության համար»,- ասել է Վենգերը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր