«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շարունակում է խոսել Թեո Ուոլկոտի հնարավոր տրանսֆերի մասին: Նա հայտարարել է, որ երջանիկ է վճարել ֆուտբոլիստին այնքան, ինչքան նա արժանի է:
Այս շաբաթ Վենգերը նորից հայտնեց լրատվամիջոցներին, որ չի պատրաստվում հրաժարվել Ուոլկոտից: Մարզչի կարծիքով ակումբը 23-ամյա անգլիացուն վճարում է այնքան, ինչքան նա վաստակում է:
-Զգում եմ, որ գնելով 17-ամյա Թեոյին և նրա վրա վատնելով այսքան մեծ գումար` ես միշտ էլ աջակցել եմ նրան: Ես համոզված եմ` նա երջանիկ է այստեղ: Ինձ համար նա միշտ եղել է «Արսենալի» իսկական խաղացող:
Ըստ Վենգերի` ակումբն ունի գնային իր քաղաքականությունը, որից չի պատրաստվում հրաժարվել: Ղեկավարությունն ինքն է որոշում, թե ում և ինչքան վճարի: Իսկ երբ խոսքը մեծ գումարի մասին է, Վենգերն ինքն է խնդրում ղեկավարությանը անել ամեն հնարավորը:
-Երբ Ռոբին վան Պերսին գնաց, նա արդեն 29 տարեկան էր: Թեոն ընդամենը 23 է: Համոզված եմ, որ մենք պետք է պահենք նրան ակումբում: Թեոյի հեռանալը մեծ կորուստ կլինի մեզ համար: Ուզում եմ, որ նա մնա և ես կհամառեմ,- ասել է նա: The Guardian