«Զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը շարունակում է վստահել 19-ամյա վինգերին և կարծում է, որ Ալեքսը հետագայում էլ կզարգացնի իր խաղը:
-Վերջին ժամանակները Ալեքսը հաճախ չէ դաշտ դուրս գալիս: Նրան չի բավականացնում ֆիզիկական պատրաստականությունը: Նա շատ աշխատեց «Աստոն Վիլլայի» հետ խաղում և վտանգներ ստեղծեց պաշտպանների համար:
Օքսլեյդ-Չեմբերլենը տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա մինչև հիմա էլ սովորում է: Ես հավատում եմ, որ նա մեծ ֆուտբոլիստ կդառնա,- հայտնել է Վենգերը: