«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմի նորեկ Մեսութ Օզիլն ավելիին է ընդունակ:
«Զինագործների» կազմում Օզիլն իր նորամուտը նշեց «Սանդերլենդի» դեմ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրի խաղում: Գերմանացին թիմի հաղթանակի մեջ իր ներդրումն ունեցավ (1:3)` գոլային փոխանցում կատարելով Օլիվյե Ժիրուին:
Եվ, չնայած Մեսութը բավական լավ հանդիպում անցկացրեց, Վենգերը կարծում է, որ դա այն ամենը չէ, ինչին նա ունակ է:
-Դուք Պրեմիեր Լիգայում մի քանի հրաշալի ֆուտբոլիստներ եք տեսել, և շատ բարդ է որևէ գնահատական տալ ընդամենը մեկ անցկացրած խաղից հետո:
Սակայն Օզիլը հոյակապ ֆուտբոլիստ է, և մենք կարող ենք նրանից ավելին ստանալ, երբ նա ընտելանա իր թիմակիցների հետ:
Նա ինձ ասաց, որ խաղն իրեն դուր է եկել, և որ նա հենց այդպիսին էլ պատկերացնում էր այն: Օզիլը շատ լավ է կարողանում պաշտպանությունից հարձակում տեղափոխվել և նրա շնորհիվ թիմակիցները բացվելու ժամանակ են ունենում,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Independent-ը: