«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի արժանացել այն քննադատություններին, որոնք վերջին օրերին հնչում են նրա հասցեին:
Ձախ վինգերի դիրքը զբաղեցնող Օզիլը դաշտում բավական աննկատ է, իսկ պաշտպանողական պարտականությունները ոչ անհրաժեշտ մակարդակով է կատարում: Սակայն Վենգերը կարծում է, որ երկրպագուները չափից դուրս բացասական են վերաբերվում թուրքին, ով աշխարհի առաջնությունից հետո դեռ չի վերադարձել իր լավագույն մարզավիճակին:
-Քննադատություններն արդարացված չեն, քանի որ աշխարհի առաջնությունից հետո մի քանի ամիս է անհրաժեշտ, որպեսզի վերադառնաս լավագույն մարզավիճակիդ:
Երկրպագուները պետք է համբերություն ունենան: Դուք ցանկանում եք ֆուտբոլիստին տեսնել լավագույն վիճակով, սակայն երբ նրա մոտ վատ շրջան է լինում, դուք պետք է աջակցեք նրան,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Վենգերը: