«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ կիրակի օրը կայացած մանչեսթերյան դերբիում իր թիմն ավելի մարտական էր խաղադաշտ դուրս եկել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բելգիացի պաշտպանը դարձավ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը, ում վերադարձն ավելի է մեծացրել վստահությունը թիմի պաշտպանությունում: «Սիթիի» հարձակումն իրեն ևս գերազանց դրսևորեց` «Յունայթեդի» դարպասը 4 գնդակ ուղարկելով:
Կոմպանիի կարծիքով, իր թիմն ամեն ինչ արեց նման հաղթանակ տանելու համար, և նա կասկածում է, որ հակառակորդները խաղադաշտ էին դուրս եկել այն տրամադրվածությամբ, ինչն իր խաղընկերներն ունեին:
-Հնարավոր է, որ այս խաղը մեզ համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան նրանց համար: Մենք անհամբերությամբ սպաում էինք այս խաղին: Մեզ անհրաժեշտ է նման հանդիպումներում հաղթանակ տանելը:
Մենք մեր հարկի տակ անցակցրած խաղերի աներևակայելի վիճակագրություն ունենք, և որևէ պատճառ չկա վախենալու մեր մրցակցից, անգամ եթե նա շատ ուժեղ է:
Վերջին երեք տարիների ընթացքում մենք լավ ենք խաղում պաշտպանությունում, այդ պատճառով էլ գիտեինք, որ կարող ենք լավ խաղալ թե՛ հարձակման գծում և թե՛ պաշտպանությունում,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: