• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենսան Կոմպանի. «Մենք կհաղթենք Չեմպիոնների Լիգայում: Դա անխուսափելի է»

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վստահ է, որ առաջիկայում իր ակումբին կհաջողվի հաղթել Չեմպիոնների Լիգայում:

Ե՛վ անցած տարի, և՛ ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» չկարողացավ նույնիսկ հաղթահարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը: Մինչդեռ Կոմպանին չի կասկածում «քաղաքայինների» առաջիկա հաջողությունների վրա:

-Մի օր մենք կհաղթենք Չեմպիոնների Լիգայում: Սա անխուսափելի է: Միևնույն հարցերը կային նաև Պրեմիեր Լիգայի դեպքում, և անցած տարի մենք հաղթեցինք այն:

Նման ներդրումներով մենք հաստատ հաջողության կհասնենք: Երբ մենք այստեղ տեսնում ենք Պատրիկ Վիեյրայի պես մարդկանց, ապա դա օգնում է առաջ շարժվել,- հայտնել է Վենսանը:

Բացի այդ ֆուտբոլիստն ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից, չնայած որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Բավարիան» ու «ՊՍԺ»-ն:

-«Սիթիում» ինձ համար լավ է: Հնարավո՞ր է՝ ես տեղափոխվեմ «ՊՍԺ»: Ոչ, ես երկրպագում եմ «Մարսելին»,- ավելացրել է Կոմպանին: Goal