Ինչպես հայտնում է «Վեստ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբին հաջողվել է ձեռք բերել «ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Դիեգո Լուգանոյին:
Անցած մրցաշրջանն Ուրուգվայի հավաքականի ավագը վարձավճարով անցկացրել է իսպանական «Մալագայում»: Այժմ նա որոշում է կայացրել տեղափոխվելու «Վեստ Բրոմվիչ»:
-Անկասկած սա ամենագրավիչ և ամենամրցունակ լիգան է աշխարհում,- գրել է Լուգանոն իր թվիթերյան էջում:
Ուրախ եմ ողջունել Դիեգոյին ակումբում: Նա փորձառու կենտրոնական պաշտպան է, ով կմեծացնի մրցակցությունն այդ դիրքում: Սա ծանր լիգա է: Պետք է որքան հնարավոր է շատ լավ խաղացողներ ունենալ, իսկ Դիեգոն, անկասկած, նրանցից մեկն է,- ձեռքբերման մասին մեկնաբանել է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:
Լուգանոն «Վեստ Բրոմվիչի» հետ երկամյա պայմանագիր է կնքել և ստացել է 14 համարի մարզաշապիկը: Չնայած այն բանի, որ իր պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ մինչև 2014թ-ն էր, «Վեստ Բրոմվիչը» նրան ձեռք է բերել բոլորովին անվճար: