«Արսենալի» տաղանդավոր վինգեր Սերժ Գնաբրին 2015/16 մրցաշրջանում վարձավճարով կխաղա «Վեստ Բրոմվիչում»:
Այս շաբաթ 20-ամյա գերմանացին բուժզննում անցավ «Հոթորնսում», որից հետո քննարկեց իր դերը Տոնի Պյուլիսի թիմում և վարձակալության պայմանագիր ստորագրեց՝ ստանալով 31 համարը:
Այս պարագայում, Գնաբրին դառնում է այս ամառվա ընթացքում «Վեստ Բրոմվիչի» չորրորդ նորեկը՝ Ջեյմս Չեստերից, Ջեյմս Մակլարենից և Ռիկի Լամբերիտից հետո: Իր նոր թիմում Սերժը նորամուտը կնշի արդեն վաղը:
-Ես շատ գոհ եմ այս տեղափոխությունից: Ես խաղալու հնարավորություն եմ ստացել,- ասել է Գնաբրին: