«Վեստ Բրոմվիչը» 4 մլն ֆունտ է առաջարկել «Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրայի համար:
Վիդրան շատ հաջող մրցաշրջան անցկացրեց «Ուոթֆորդում», որտեղ վարձավճարով էր հանդես գալիս: Չեմպիոնշիփում հանդես գալով նա խփել է 22 գնդակ և ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հիմա Մատեյն ակտիվորեն հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի ակումբ տեղափոխվելով:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, «Վեստ Բրոմվիչն» արդեն առաջարկություն է արել Չեխիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին: Սակայն Վիդրայի համար պայքարում են նաև «Վեստ Հեմը» և «Սանդերլենդը»:
-«Վեստ Բրոմվիչն» առաջարկություն է արել, և նրանք հետաքրքրում են Մատեյին: Նա մտածում է «Ուդինեզեի» մասին, սակայն «Վեստ Բորմվիչը» լավ տարբերակ է: Մենք այլ խաղացողներից լավ կարծիքներ ենք լսել Սթիվ Քլարկի մասին: Ակնհայտ է, որ «Վեստ Բրոմվիչը» հաջողակ ակումբ է,- հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը: