Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» հյուրընկալեց Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին», որը մինչ այս խաղը զբաղեցնում էր աղյուսակի վերջին հորիզոնականը:
«Սուոնսին» վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 0:2 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Բեն Դեյվիսը և Պաբլո Էռնանդեսը:
Այս հաղթանակից հետո «Սուոնսին» լքեց վտանգավոր գոտին:
Գոլեր․ Դեյվիս՝ 22ր, Էռնանդես՝ 83ր: