Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վեստ Բրեմվիչ Ալբիոնին»:
Մանուել Պելեգրինիի սաները վստահ խաղ անցկացրին մրցակցի հարկի տակ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը: «Քաղաքայիններից» դուբլի հեղինակ դարձավ իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ «Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին:
Գոլեր. Տուրե՝ 9ր, 24ր, Կոմպանի՝ 59ր: