Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր ետնապահներից «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները չկարողացան հաղթել վտանգավոր գոտում գտնվող թիմին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը բացեց սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն, ում գոլի շնորհիվ «ազնվականները» մինչև 87-րդ րոպեն առաջ էին հաշվի մեջ: Սակայն խաղավարտից 3 րոպե առաջ Վիկտոր Անիչեբեն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ մեկ միավոր պարգևելով իր թիմին:
Այս խաղից հետո «Չելսին» վաստակած 57 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Իվանովիչ՝ 45ր, Անիչեբե՝ 87ր: