Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի վերջին խաղում չեմպիոն դարձած «Չելսին» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչին»:
Չնայած «ազնվականներն» արդեն լուծել են չեմպիոնության հարցը, սակայն պարտությունը, այն էլ խոշոր հաշվով, կարելի է համարել տուրի գլխավոր անակնկալը:
Դաշտի տերերը հաջողության հասան արդեն 9-րդ րոպեին: Վիճահարույց իրավիճակում Սեսկ Ֆաբրեգասին հեռացնելով դաշտից՝ մրցավարը «Չելսիին» թողեց 10 ֆուտբոլիստներով, որից հետո նրանք ևս երկու գոլ բաց թողեցին: Դուբլի հեղինակ դարձավ Սաիդո Բերաինոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիս Բրանտը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը»՝ վաստակած 44 միավորով կշարունակի պահպանել իր դիրքը մրցաշարային աղյուսակում:
Գոլեր. Բերաինո՝ 9ր, 47ր (11մ), Բրանտ՝ 60ր
Հեռացում. Ֆաբրեգաս՝ 28ր: