Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Վեստ Բրոմվիչը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Կրիստալ Փելեսին»։
Դաշտի տերերը 3-2 հաշվով հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի նկատմամբ։ «Վեստ Բրոմվիչը» բարձր մակարդակով անցկացրեց առաջին խաղակեսը՝ 3 գնդակ ուղարկելով «արծիվների» դարպասը։ Երկրորդ խաղակեսն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր շատ մոտ էին խաղը փրկելուն։ «Փելեսից» դուբլի հեղինակ դարձավ Քոնոր Ուիքհեմը։
Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը»՝ վաստակած 35 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական։
Գոլեր․ Գարդներ՝ 12ր, Դոուսոն՝ 20ր, Բերաինո՝ 31ր, Ուիքհեմ՝ 48ր, 80ր։