• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» բանակցություններ է վարում «Յունայթեդի» հետ

«Վեստ Հեմը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտպան Հարի Մագուայրի և կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյի համար:

Ավելի վաղ Մագուայրը հայտարարել էր, որ «Յունայթեդի» ավագի թևկապը այլևս իրեն չի պատկանում, և «Վեստ Հեմը» կարճ ժամանակ անց կատարեց իր առաջարկը Հարիին վարձակալելու ուղղությամբ:

Չնայած «Յունայթեդի» մերժմանը, «Վեստ Հեմը» շարունակեց բանակցությունները այն պայմանների շուրջ, որոնց համաձայն «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն բաց թողնել 30 ամյա անգլիացուն:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Վեստ Հեմը» դիտարկում է Մագուայրի և՛ վարձակալության պայմանագիրը, և՛ մշտական ​​տրանսֆերը, սակայն Հարիի բարձր աշխատավարձը մեծ խոչընդոտ է հանդիսանում:

Երկու ակումբները բանակցություններ են վարում նաև Մակտոմինեյի համար: «Վեստ Հեմը» 26 ամյա շոտլանդացուն դիտարկում է որպես Դեքլան Ռայսի փոխարինող:

«Յունայթեդը» գնահատում է Մագուայերին և Մակտոմինեյին որպես բարձրակարգ խաղացողներ և թիմի շատ կարևոր անդամներ, նույնիսկ եթե ոչ մեկնարկային կազմի, և միայն մեծ առաջարկները կստիպեն ակումբին բաց թողնել երկուսն էլ:

Հետաքրքիր փաստեր